News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ասպարեզ» ակումբը կոչ է անում կարգի հրավիրել Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջի խախտման համար:

ՊՈԱԿ-ի տնօրենին: Այս առնչությամբ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է.

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2017 թ. մայիսի  10-ին տեղեկության գրավոր հարցում է հղել Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին, կամենալով ստանալ մի շարք տեղեկություններ (հարցման օրինակը տեսեք այս հայտարարությանը կից):

Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը հարցումն ստացել է 2017 թվականի մայիսի 20-ին, սակայն մինչ օրս չի պատասխանել տեղեկության հարցմանը եւ չի տրամադրել հարցված տեղեկությունները: Այս անգործությամբ Գ.Գրիգորյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ եւ մասնավորաբար՝ 9-րդ հոդվածով նախատեսված՝ պատասխանի հնգօրյա ժամկետը:

Ավելի վաղ, սկսած 2016 թվականի նոյեմբերից, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը անպտուղ ջանքեր ներդրել թանգարանի խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանից ստանալու այն նույն տեղեկությունները, ինչ հարցվել է մայիսի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանից. մասնավորաբար՝ ՊՈԱԿ-ի բոլոր թանգարանային առարկաների ամբողջական ցանկը: Տիկին Գրիգորյանը ակումբի գործավարի զանգին եւ հեռախոսային հարցմանը՝ թե ինչու չեն բարեհաճում տրամադրել հարցված տեղեկությունները, բերանացի պատասխանել է, թե իրենք չեն կարող թույլ տալ, որ թանգարանային առարկաների ցանկը ինչ-որ մեկը պարզապես իր գրպանում ունենա:

Այս վարմունքը, հուշում է որ Հայաստանի պատմության թանգարանում դժվարություն ունեն ընկալելու հանրային ունեցվածքի եւ, մանավանդ, թանգարանային ունեցվածքի հրապարակայնության անհրաժեշտությունը, թանգարանի խորհրդի նախագահը եւ տնօրենը, փոխանակ թանգարանային ցուցանմուշների ամբողջական ցանկը հրապարակեին իրենց կայքում, ինչ-որ խորհրդավոր տրամաբանությամբ, որոշել են հանրությունից գաղտնի պահել այն:         

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, դատապարտում է այսօրինակ իրավազանցությունը, դիմելով ՀՀ մշակույթի նախարարին, կոչ է անում կարգի հրավիրել ՊՈԱԿ տնօրենին, իրավաբանական խորհրադատվություն իրականացնել վերջինիս համար, պարտավորեցնել պատշաճ պատասխանել հարցմանը եւ տրամադրել հարցված տեղեկությունները»:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ հարցման բովանդակությունը.

«Հարգելի պարոն Գրիգորյան,

Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

1. Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրինած թանգարանային բոլոր առարկաների անվանացանկը, նշելով, թե հարցմանը պատասխանելու դրությամբ որտեղ են գտնվում այդ առարկաներից յուրաքանչյուրը (ցուցադրություն թանգարանում, ցուցադրություն այլ վայրում, պահոց եւ այլն):

2. Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, կանոնադրությունը, 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ օրս գումարած նիստերի արձանագրությունների պատճենները եւ կայացրած որոշումները: 

3. Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի 2016 եւ 2017 թթ. բյուջեն, առկա հաստիքացուցակը, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները:

4. Տեղեկություն այն մասին, թե որտե՞ղ է ՊՈԱԿ-ը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հրապարակել բյուջեն, հաստիքացուցակը, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները:

Հնարավորության դեպքում խնդրում եմ հարցմանս պատասխանել իմ էլեկտրոնային հասցեին. [email protected]

Տեղեկություններ հայցող՝ Լ.Բարսեղյան»:

Տպել
Ամենաշատ