News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հին Երեւան» ծրագրի իրականացումը կսկսվի այս տարվա աշնանից եւ կտեւի 3.5 տարի: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

«Հին Երեւան ծրագրի աշխատանքները տարվա երկրորդ կեսին կակտիվանան,  տրամադրված է 3.5 տարի, երկու ներդրումային կազմակերպություններ են այն իրականացնելու»,-ասել է Նարեկ Սարգսյանը:

Անդրադառնալով այդ ծրագրի իրականացման ձգձգվելուն, նա ընդգծեց, որ դա իրենցից կախված չէ. «Այնպիսի քայլեր են արված մինչ այս պահը, որ կարելի է վստահ ասել տարվա երկրորդ կեսին տեսանելի կլինի շինարարությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ