News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հունիսի 27-ին, տրվել է «Գրքի բանկ» ծրագրի 2017 թվականի մեկնարկը, որին ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը:

Նշենք, որ «Գրքի բանկ» ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ:

Համաձայն գաղափարի, բոլոր ցանկացողները հատուկ տեղադրված տաղավարում կարող են թողնել գրքեր: Նվիրատվության տաղավարն այս տարի կրկին տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Ծրագիրն ունի ինչպես բարեգործական, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն և միտված է հատկապես երիտասարդության շրջանում գրքին ու ընթերցանությանը ուշադրություն սևեռելուն:

Հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև տարբեր զորամասերի գրադարաններին։

Տպել
Ամենաշատ