News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 27-ը Կամենեց Պոդոլսկիից Հայ Աստվածամոր օրն է, հաղորդում է Analitikaua-ն։ Տոնի կապակցությամբ Ուկրաինայում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել։

Հիմնական միջոցառումները կազմակերպվել են Կիեւում։ Այս տարի դրանք մեկնարկել են հունիսի 13-ին՝ «Ուկրաինայի հայկական սրբապատկերների» աննախադեպ ցուցադրությամբ։ Հասարակությանն են ներկայացվել հայտնի սրբապատկերներ, որոնց մասին դարեր շարունակ առասպելներ են հյուսվել։

Պակաս հետաքրքիր չէ նաեւ «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում հունիսի 16-ին մեկնարկած միջոցառումը. այստեղ «Հայկական խաչքարերը» խորագրով ցուցահանդես է բացվել, որը կտեւի մինչեւ հուլիսի կեսերը։ Հանրությանն են ներկայացվել մեկ տասնյակից ավելի հայկական խաչքարեր, որոնք վարպետ Արտակ Համբարձումյանի ստեղծագործություններն են։

Արդեն ավանդական դարձած Կամենեց Պոդոլսկի ուխտագնացությունն այս տարի տեղի կունենա հուլիսի 1-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Յակով արքեպիսկոպոս Թումանովիչի կարգադրությամբ նշվում է Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ