News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորում հունիսի 23-25-ին, AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը՝ երիտասարդներին ներկայացնելով ընկերության հաջող կառավարման գաղտնիքներն ու ներկայացնելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումները ՀՀ-ում վերջին մի քանի տասնամյակների ընթացում։

Մասնավորապես, անմիջական մթնոլորտում անցկացվող պրեզենտացիայի ժամանակ գլխավոր տնօրենն անդրադարձավ զարգացման հիմնական ուղղություններին, որոնք շատ կարեւոր են յուրաքանչյուր ընկերության համար՝ բիզնեսի կառավարման, գնահատման ու զարգացման հիմնասյուներն են, անդրադարձ կատարեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներին ՀՀ-ում, տեխնոլոգիական նորույթներին։

«Այսօր ես որոշ փակագծեր բացեցի եւ ներկայացրեցի մեր ընկերության հաջողության բանալին հանդիսացող կարեւոր ուղղությունները։ Համոզված եմ՝ այս երիտասարդներից շատերն ապագայում իրենք են նման հանդիպումներ ունենալու որպես ղեկավարներ։ Երիտասարդների համար շատ արժեքավոր են այն գիտելիքներն ու փորձը, որը կարող են փոխանցել նրանց փորձառու մենեջերները եւ դա միջազգայնորեն ընդունված գործընթաց է։ «Ռոստելեկոմը» տարիներ շարունակ համագործակցում է հայաստանյան AIESEC-ի հետ եւ շարունակելու ենք ակտիվ երիտասարդների կողքին լինել»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Մասնակիցների թվում էին երիտասարդ ուսանողներ Հայաստանից եւ արտերկրից, ովքեր հետաքրքրություն ցուցաբերեցին կառավարման ամենատարբեր ուղղությունների նկատմամբ՝ տեխնիկականից մինչեւ անձնակազմի համալրման սկզբունքներն ու կառավարման հիմնարար տարրերը։

AIESEC-ի համաժողովի հիմնական թեման Առաջնորդության ձեւավորումն էր, ինչը Հայաստանում միավորել էր ավելի քան քառասուն տարբեր ազգության երիտասարդների մեկ գաղափարի շուրջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ