News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը կբողոքարկի հայրությունը պարզելու նպատակով նկարչի մնացորդները արտաշիրմելու դատավճիռը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախօերին Մադրիդի դատարաններից մեկի դատավորը հայրությունը պարզելու նպատակով հայտնի նկարիչ Սալվադոր Դալիի մնացորդները արտաշիրմելու վճիռ է կայացրել։ Նման կերպ բավարարվել է Ժիրոնայի բնակիչ, «պայծառատես» Պիլար Աբել Մարտինեսի հայցը, որը պնդում է, թե Դալին իր հայրն է։

«Դալիի հիմնադրամը հայց է պատրաստում՝ արտաշիրմում թույլ չտալու համար։ Հայցը կտրվի առաջիկա օրերին»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ