News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով ենթադրվում են լրացումներ կանոնակարգում, ինչը թուլ կտա սկսել Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու գործընթացը, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունված ընթացակարգին համահունչ ստորագրություններ հավաքել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Դրա համար արդեն կա նախատեսված համապատասխան ընթացակարգ, այդ ընթացակարգին համահունչ՝ ստորագրություններ պետք է հավաքվեն՝ գործընթացը սկսելու համար: Կարծում եմ՝ Վեհաժողովի անդամները ձեռնամուխ կլինեն այդ ստորագրությունների հավաքման գործընթացին եւ, ըստ էության, անվստահության գործընթացն սկսելուն»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ավելի հստակ եւ մանրամասն, թե երբ այդ ամենն իր տրամաբանական հանգուցալուծմանը կհասնի, ժամանակը ցույց  կտա. «Իսկ ընդհանուր առմամբ, հինգշաբթի օրը, կանոնակարգի հարցերով հանձնաժողովը լրիվ այդ գործընթացի հիման վրա կզրկի Ագրամունտինն բոլոր հնարավոր տարբերակներով Վեհաժողովի անունից հանդես գալու հնարավորությունից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 27-ին, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւը, որը թույլ է տալիս պաշտոնանկ անել ղեկավարներին, եթե պատվիրակները նրանց այլեւս չեն վստահում։ Օրակարգում սահմանված փոփոխությունները թույլ են տալիս սկսել ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողության գործընթացը։

Իսկ նախօրեին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել էր, որ հրաժարական չի ներկայացնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ