News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հրավերով հունիսի 27-ին եռօրյա այցով մեկնել է Չեխիա:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը:

Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի, Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, ՉՀ արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ