News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոտայքում բացվել են Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման եւ Խոզերի գենետիկական կենտրոններ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հունիսի 27-ին, Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման եւ Խոզերի գենետիկական կենտրոնների բացմանը:

Ողջունելով ներկաներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կիսում է բոլոր շահագրգիռ կողմերի ուրախությունը, որոնք մասնակցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտում նման կարեւոր ներդրմանը:

«Ինչպես գիտեք, խոզաբուծության զարգացման կարեւորությունն այսօր ընդգծվում է նաեւ պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր երկրում այդ ճյուղի զարգացման մակարդակն ավելի ցածր է, քան պահանջարկը: Սակայն մենք համոզված ենք, որ այս նորաստեղծ գենետիկ կենտրոնը թույլ կտա բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը եւ ներդնել նոր տեխնոլոգիաներ խոզաբուծության ոլորտում»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարն իր խոսքում հատուկ շնորհակալություն է հայտնել Ավստրիայի եւ ԱՄՆ-ի կառավարություններին՝ ցուցաբերած աջակցության համար` համոզմունք հայտնելով, որ ներդրումները կլինեն շարունակական, ինչպես նաեւ առանձնահատուկ շեշտադրել է CARD հիմնադրամի գործունեությունը` որպես գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաներ եւ նոր խոսք բերող կազմակերպություն` պատրաստակամություն հայտնելով զարգացնել համագործակցությունը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Բրիզերը, կարեւորելով տարածաշրջանում եզակի գենետիկ կենտրոնների բացումը, իր հերթին նշել է, որ դրանք նոր տեխնոլոգիաների հետ կապված ծառայություններ են մատուցելու ֆերմերներին եւ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ այդ տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ են տրամադրելու ֆերմերներին, ձեռնարկատերերին եւ անասնաբույժներին՝ դասընթացներ անցկացնելով նաեւ հարակից համայնքների 2500 ֆերմերների համար: Կենտրոնի գործունեության շրջանակում հասանելի է լինելու նաեւ լիզինգային վարկավորման ծառայությունը, որին ներգրավվելու է 3000 տնտեսություն: Դեբորա Բրիզերն ընդգծել է, որ նմանատիպ կենտրոնը հնարավորություն է տալիս ռեսուրսների վրա հիմնված ծառայություններից անցում կատարել տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների, ինչը կապահովի տնտեսական աճ եւ եկամուտ:

Ներկայացնելով նորաբաց կենտրոնների առավելությունները՝ CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը  հավելել է, որ հիմնական նպատակը եղել է ոլորտի նորարարությունները Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար հասանելի դարձնելը: Գենետիկական այդ նորամուծությունները հնարավորություն կտան ավելացնել խոզերի ծինը, ստանալ առավել առողջ եւ դիմացկուն գոճիներ, բարձրացնել խոզերի մթերատվությունը, ինչը կապահովի ֆերմերային տնտեսությունների կայուն աճ եւ շուկայում մսի գնի իջեցում:

Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնը (ԳԱՍԿ) հիմնվել է CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում:

Խոզերի գենետիկական կենտրոնը եւս հիմնել է CARD հիմնադրամը՝ «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում եւ Վրաստանում. փուլ II» ծրագրի շրջանակներում՝ Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ