News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի հին փողոցների կառուցապատման ընթացքում («Հին Երեւան» նախագիծ) Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը կպահպանեն։ Այս մասին հունիսի 27-ին հայտարարեց ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի մասին քննարկումներում ելույթ ունենալով, որոնք տեղի են ունենում խորհրդարանական մշտական հանձնաժողովներում։

Բացի այդ, նրա հավաստմամբ՝ կվերականգնեն Տերյանի փողոցից ապամոնտաժված Աֆրիկյանների տունը։ «Հին Երեւան»-ի վերջնական նախագիծը շուտով կհաստատեն Քաղաքաշինության պետական կոմիտեն, ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը։ Շինարարական աշխատանքները կտեւեն 3-3,5 տարի։

Շինարարական աշխատանքները կսկսվեն Աբովյան, Բյուզանդ, Կողբացի եւ Արամի փողոցների միջեւ գտնվող հատվածում։ Այնտեղ նախատեսվում է «վերակառուցել» հին շինությունները (XIX –XX դարեր), որոնք նախկինում ապամոնտաժվել են, իսկ փոխարենը բազմահարկ էլիտար շենքեր են կառուցել։ Սակայն հին շինությունների քարերը համարակալվել եւ պահվել են։ 120-130 մլն դոլար գնահատվող նախագիծը հաստատվել է 2014 թվականին նոյեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ