News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության ժամանակ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին վերադարձնել նիստերի դահլիճ՝ տեխնիկական խոչընդոտներից խուսափելու համար:

Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, մերժեց միջնորդությունը, համարելով, որ այն անհիմն է, քանի որ ամբաստանյալները անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ եւ պատժվել են դրա համար:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանն այսօր՝ հունիսի 27-ին, հեռացվել են նիստերի դահլիճից. Սեֆիլյանը՝ 6 ժամով, իսկ Սաֆարյանը՝ 3 ժամով:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:  Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
«Freedom House»-ի զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախկին նախարար...
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
Այսինքն, եթե Փաշինյանի կառավարությունը նման համաձայնագիր կնքի Մեծ Բրիտանիայի հետ, ապա Հայաստանն արագորեն կվերածվի «ապօրինի...
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթի ավարտից հետո՝ 11-րդ օրը, ժամանակ էր...
«Հրապարակ». Ո՞ր դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ
Եթե այս վիճակի ելքն իշխանության համար ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
«Հրապարակ». ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից
Ասենք, մե՛կ  ձեռքի բութ մատն է ներքեւ իջեցրել, երբ որեւէ պատգամավորի ելույթ չի հավանել, մե՛կ ձեռքերով գլուխն է..
Ամենաշատ