News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աղվեսի ձագուկին, որը Եկատերինբուրգում խրվել էր ձյութափոսի մեջ, տեղափոխում են Կարեն Դալլաքյանի «Փրկիր ինձ» վայրի կենդանիների ապաստարան: Այս մասին 74.ru-ն է հայտնել ինքը կենդանիների պաշտպանը: Սվերդլովցիները, որոնք փրկել են կենդանուն, զանգահարել են Չելյաբինսկ, խորհրդակցել ինչով գիշատչին կերակրեն, նաեւ խոստացել են նրան անասնաբույժի մոտ տանել, հայտնում է Chelyabinsk.74.ru-ն: 

«Տղաները աղվեսին գտել են հանքում ձյութափոսում: Ստիպված էին նրան տառացիորեն պոկել այն ամենից, ինչը նրան էր կպել: Մեր ժամանման պահին աղվեսի ձագուկը կաթ էր խմում եւ պառկած էր տուփի մեջ: Մենք երեկ նրան լվանում էինք գիշերվա ժամը 12-ից մինչեւ առավոտյան 5-ը,- համացանցային իր էջում գրել է փրկարարներից Անատոլին: - Աջ աչքի տակ մռութը, բեղերը, աջ ականջը դեռեւս ձյութապատ են: Քանի որ մի քանի վերքեր կային, մենք չկարողացանք նրան մշակել, սահմանափակվեցինք թաթերով, փորով եւ պոչով: Ընթացքում պարզվեց, որ ձագուկն էգ է: Նա չէր կարողանում կծել, ոտքերի վրա կանգնել, միայն փնչացնում էր: Կերակրել ենք աղացած մսով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ