News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Կառավարությունը հունիսի 22-ին որոշում է կայացրել իր 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն կատարելումասին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրեն Մարատ Հասրաթյանն ասել է, որ համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն Արցախի հանրապետության զինված ուժերի սպայական կազմի եւ մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին,բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու եւ (կամ) վերանորոգելու դեպքում, կտրվիպետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձեւով:

Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի Ստեփանակերտ քաղաքում եւ ԱՀ շրջկենտրոններում բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու կամ վերանորոգելու համար, եթե ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող շահառուն կամ նրա ամուսինը հաշվառված է ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան բնակավայրում»,-մանրամասնել է Մ. Հասրաթյանը:

«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրենի տեղեկացմամբ՝ ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող շահառուի ներկայացրած հայտի քննարկման արդյունքում դրական որոշում ընդունելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարությանը՝ սույն կարգով նախատեսված պահանջի կատարումն ապահովելու նպատակով:

«Սույն կարգի գործողությունը չի տարածվում ԱՀ զինված ուժերի սպայական կազմի եւ պայմանագրային զինծառայող համարվող այն շահառուի վրա, ով ԱՀ պաշտպանության նախարարությունում գտնվում է բնակարանայինհաշվառման մեջ»,-ասել  է  Մարատ  Հասրաթյանը:

Նշենք, որ հունիսի 22-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ ԱՀ վարչապետ ԱրայիկՀարությունյանը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել էուսումնասիրություն կատարել՝ մյուս ուժային կառույցների աշխատակիցներին եւս ծրագրումհետագայում ընդգրկելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ