News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

The Washington Post-ն անդրադարձել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ «արջի գրկախառնություններին»։ 

«Երկուշաբթի, հունիսի 26-ին մամուլի ասուլիսի ընթացքում լայն ժպտալով՝ Մոդին Թրամփի մեկնած ձեռքն ընդունեց ոչ թե որպես ձեռքսեղմում, այլ գրկախառնվելու ցանկություն։ Հետո նա դա եւս մեկ անգամ կրկնեց Սպիտակ Տան այգում եւ կրկին մեկնելուց առաջ»,-գրել է պարբերականը։

Սկզբում Թրամփն իրեն անհարմար է զգացել, նա ժպտացել է եւ սառնությամբ պատասխանել Մոդիին։

«Դա նույն այն ողջույնն էր, որը Մոդին «կիրառել է» ոչ միայն համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումներում, ինչպես՝ Բարաք Օբամայի, Ֆրանսուա Օլանդի, Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, այլեւ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի եւ հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանի հետ հանդիպումներում»,-նշել է WP-ն։

Հնդիկ քաղաքագետներից մեկի խոսքով՝ «Մոդին չի գրկում բոլորին, այլ միայն նրանց, որոնք կարեւոր են Հնդկաստանի շահերի համար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ