News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Որքան երկար տեւի Կատարի ու Պարսից ծոցի երկրների հարաբերությունների ճգնաժամը, այդքան իրավիճակը կվատանա։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգման Գաբրիելը՝ Իրանից իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է AP-ն։

Նա բոլոր կողմերին կոչ է արել սկսել ուղիղ երկխոսություն։ Նրա խոսքով, հիմա  «հակամարտությունն ավելի շատ բորբոքելու ժամանակը չէ, պետք է խոսել իրար հետ»։ Մեկնաբանելով արաբական չորս երկրներից մեկի պահանջներից մեկը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակման մասին, Զիգմարը նորից կրկնել է երկխոսություն սկսելու իր պահանջը։

Նույնատիպ պահանջով է հանդես եկել նաեւ Զարիֆը, նշելով, որ Պարսից ծոցի բոլոր երկրները պետք է երկխոսություն սկսեն։

Հիշեցնենք, որ 10 պետություններ, այդ թվում 7 արաբական երկրներ, խզել են Կատարի հետ դիվաագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան այդ մեղադրանքները հերքում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ