News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 26-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական կրակով գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի կենտրոնացման շրջանում նախորոշված կրակային բնագծերի զբաղեցումը, հակառակորդի գրոհի կասեցման, հակահարձակման անցման, առաջնագծի վերականգնման ու առավել նպաստավոր բնագծերում պաշտպանության անցման գործողությունները:

Զորախաղերի ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել նաեւ կապի եւ ղեկավարման համակարգերին, ստորաբաժանումների եւ զորատեսակների փոխգործակցությանը, անձնակազմի կատարողական կարգապահությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ