Սիցիլիայում ձերբակալվել է 23-ամյա տղամարդ, կասկածում են, որ նա կտտանքների է ենթարկել այն միգրանտներին, որոնք փորձել են մաքսանենգների նավակներով Լիբիայից Իտալիա հասնել։ AP-ի փոխանցմամբ, ձերբակալվածը մարդկանց առեւտրով զբաղվող հանցավոր խմբավորման անդամ է։ Հայտնում են, որ տղամարդը միգրանտներին կտտանքների ենթարկելու կասկածանքով արդեն վեցերորդ ձերբակալվածն է։
Միգրանտները, որոնք Իտալիա են հասել այն բանից հետո, երբ նրանց փրկել են ծովում, ոստիկանությանը հայտնել են, որ վերոնշյալ տղամարդը ռեզինե մահակով ծեծել է մարդկանց ու հրկիզել՝ նրանց վրա բենզին լցնելով։