News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Փհենյանի ու Սեուլի միջեւ հարաբերությունների բարելավման համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ ԿՀ ազգային միավորման գործերով նախարարությունը համաձայնել է Յուջին Բելի հիմնադրամի խնդրանքով ԿԺԴՀ մատակարարել 1․7 մլն դոլարի հումանիտար բեռ, այդ թվում թոքախտի դեմ դեղամիջոցներ ու հիվանդանոցների շինարարության համար նյութեր։ Հումանիտար օգնությունը հասցվելու է Նամպխո նավահանգիստ Չինաստանի տարածքով հուլիսին, փոխանցում է «Սինհուան»։

Նրա խոսքով Հյուսիսային ու Հարավային Կորեաները մեկ ազգի են պատկանում։ Նրանց հարաբերությունների բարելավումը բխում է կողմերի շահերից ու նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը։ «Ներկա իրավիճակում մենք հույս ունենք, որ Փհենյանը ու Սեուլը հետագայում բարյացակամություն կցուցաբերեն ու ակտիվ դեր կկատարեն Կորեական թերակղզում լարվածության թուլացման ու երկխոսւթյան վերականգնման գործում»,- նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ