News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ջրային տնտեսության պետական կոմիտեն բանակցում է արտասահմանցի դոնորների հետ փոքր գյուղերի համար ջրամատակարարման համակարգերի մասին։ Այս մասին հունիսի 27-ին ԱԺ-ում հայտնել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների ջրային տնտեսության պետկոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը, 2016-ի պետբյուջեի կատարման մասին քննարկումների ժամանակ։

2017-ից սկսած ամբողջ հանրապետությունը սպասարկում է ջրամատակարարման մեկ միասնական օպերատոր՝ ֆրանսիական Veolia-ն։ Այդուհանդերձ, պայմանագրում ներառված չեն 560 բնակավայրեր (հիմնականում գյուղեր), որտեղ չի գործել նախկին 5 օպերատորներից ոչ մեկը։

Ըստ հաշվարկների, որն արել է միջազգային ընկերություններից մեկը, այնտեղ ջրամատակարարման ցանցեր ու կանոնակարգող ջրամբարներ կառուցելու համար մոտ 270 մլն եվրո է պետք։

Առաջին փուլում կարելի է կառուցել ցանցեր խոշոր գյուղերում՝ 2500 ու ավելին բնակչությամբ։ Նման գյուղերը 67-ն են, բայց դրանց բնակչությունը այդ 560 գյուղերի բնակչության կեսից ավելին է։ Ջրամատակարարումն այնտեղ հարթելու համար ընդամենը 72 մլն եվրո է պետք, հավելեց Հարությունյանը։

Ենթակառուցվածքների համար ֆիքսված ծախսերը նույնն են, պարզաբանեց նա, դրա համար էլ որքան շատ են բաժանորդները, այդքան ցածր են ծախսերը՝ մեկ մարդու հաշվարկով՝ խոշոր գյուղերում դրանք կկազմեն 0․3-0․4 եվրո, իսկ փոքրերում՝ 1․4 եվրո։ Բայց պետկոմիտեն նրանց մասին էլ չի պատրաստվում մոռանալ։

«Մենք մտադիր ենք բանակցություններ սկսել համապատասխան դոնորների հետ»,- հայտնել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ