News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Հյուսիսային Կորեայի ու երկկողմանի առեւտրային խնդիրների հարցով Չինաստանի անգործությամբ ու դիտարկում է Պեկինի նկատմամբ առեւտրային սահմանափակումներ ներդնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնյաների։

Պաշտոնյան նշել է, որ Թրամփը անհամբերություն է դրսեւորում Չինաստանի նկատմամբ ու դիտարկում է մի շարք սահմանափակումներ՝ այդ թվում պողպատի ներմուծման սակագների բարձրացման հնարավորություն։ Դեռ հայտնի չէ արդյոք Թրամփը որոշակի քայլեր կձեռնարկի Չինաստանի դեմ։ Ապրիլին Թրամփը որոշել է դադարեցնել NAFTA համաձայնագրից դուրս գալու գործընթացը՝ Մեքսիկայի ու Կանադայի առաջնորդների խնդրանքով, որոնք առաջարկել էին բաց քննարկումներ անցկացնել։ Սակայն, պաշտոնյաների խոսքով, այդ հարցում առաջխաղացումներ չկան։

ՉԻնական պողպատը արդեն ենթարկվում է տասնյակ հակադեմպինգային սահմանափակումների։ Արդյուքնում չինական պողպատի մասնաբաժինը ամերիկյան շուկայում մեծ չէ։ 

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային, Թրամփը համարում է, որ Չինաստանին հնարավորություն է տվել փոխել իրավճակը, բայց արդյունք չի տեսել։ Պաշտոնյաների խոսքով ՉԻնաստանը որոշակի քայլեր է արել, բայց անբավարար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ