News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պարագվայում քահանան համարում է, որ fidget spinners նորաձեւ խաղալիքը սատանայի հնարքներից է։ Նա կոչ է արել արգելել երեխաներին խաղալ դրանով։ Mirror-ի փոխանցմամբ, քահանա Խուան Մարիանո Ավալոսը նույնիսկ այդ կապակցությամբ տեսահոլովակ է նկարահանել, որտեղ ցույց է տալիս, որ անմեղ համարվող այդ խաղալիքը իրականում ոչ այլ ինչ է, քան ճանապարհ, որը տանում է ուղիղ դեպի սատանա։

Նա սպինները բռնում է տարբեր դիրքերով, վստահեցնելով, որ այդ բոլորը սատանայի նշաններն են։ Եվ այսպես նա բարձրացնում է ցուցամատն ու ճկույթը, ցույց տալով ռոք մեթալի խորհրդանիշը կամ էլ «սատանայի նշանը»։
Իսկ եթե դուք սպինները բութ մատով ու ցուցամատով եք պահում, ստացվում է «666»։

Սակայն հոգիները փրկելու՝ քահանայի բոլոր փորձերը ապարդյուն են անցել՝ օգտատերերի մեծ մասը պարզապես ծաղրել է նրան։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ