News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ներկայացված պահանջների շուրջ որեւէ բանակցություն Կատարի հետ չի լինելու։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ Ջուբեիրը, փոխանցում է Arab News-ը։

Նրա խոսքով, ամեն ինչ Կատարի ձեռքերում է, նա պետք է «դադարեցնի ահաբեկչության ֆինանսավորումը ու ծայրահեղականության բորբոքումն ամբողջ տարածաշրջանում»։

Հիշեցնենք, որ 10 պետություններ, այդ թվում 7 արաբական երկրներ, խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչության մեջ։Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները։ Անցած շաբաթ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բայրեյնը Կատարին են ներկայացրել 13 պահանջներից բաղկացած իրենց ցանկը, որոնց կատարումից հետո հնարավոր է Դոհայի հետ հարաբերությունների վերականգումը։ Այդ պահանջներից է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրս բերումը , Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուսատաալիքի փակումը։ Դոհան այդ պահանջները անիրատեսական է անվանել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ