News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԻՊ-ի զինյալները եզդի աղջկան ստիպել են ուտել իր սեփական երեխային։ DailyNews-ի փոխանցմամբ, աղջկան, որը սեռական ստրկության մեջ է գտնվում ահաբեկիչների մոտ, երեք օր քաղցած են պահել։ Հետո նրան մի քիչ ուտելիք են բերել՝ բրինձ ու միս։ Երբ աղջիկը կերել է, նրան հայտնել են, որ «նրա համար պատրաստել էին նրա մեկ տարեկան երեխային, որին խլել էին նրանից»։

Իսկ մեկ ուրիշ եզդի աջկա, որն ընդամենը 10 տարեկան էր, գազանաբար բռնաբարել են ընտանիքի աչքի առաջ, ինչից երեխան մահացել է։

Պարբերականը նշում է, որ ԻՊ զինյալները հազարավոր եզդիների են սպանել, եւս մի քանի հազար եզդի ահաբեկիչների պատանդներն են։ Անցած տարի ՄԱԿ-ը ցեղասպանություն է ճանաչել Հյուսիսային Իրաքում ԻՊ զինյալների կողմից եզդիների դաժան սպանությունները։ «Սիրիայում ու Իրաքում ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքներում որեւէ այլ կրոնական խումբ  չի ենթարկվում այնպիսի հետապնդումների ու տառապանքների, ինչպես եզդիները»,- նշված է ՄԱԿ-ի զեկույցում։

2017-ին ԻՊ-ն սպանել է ավելի քան 3000 եզդիների ու առեւանգել մոտ 7000 –ին, նրանցից շատերը դարձել են ԻՊ-ի սեքս ստրուկները կամ նրանց մարտիկները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ