News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնական Vanila Air էկոնոմ դասի ավիաընկերությունը սահմանափակ հնարավորություններ ունեցող ուղեւորներին ստիպել է սողալով ինքնաթիռ բարձրանալ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը։

Ամամի քաղաք մեկնող հաշմանդամի սայլակով տեղաշարժվող տղամարդուն ընկերը գրկած է օդանավ բարձրացրել։ Հետդարձի ճանապարհին անձնակազմը հայտարարել է, որ նա չի կարող մեկ ուրիշի օգնությամբ օդանավ բարձրանալ։ Կաթվածահար ոտքերով տղամադը սողալով հաղթահարել է 17 աստիճանը։

Ավիաընկերությունն ուղեւորից ներողություն է խնդրել, երբ պատմությունը հայտնվել է լրատվամիջոցներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ