Սպառազինության ձեռքբերումն ինքնանպատակ չէ: Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Սպառազինության ձեռքբերումն ինքնանպատակ չէ, նպատակ է միայն անվտանգության պահպանումը՝ հաշվի առնելով իրավիճակն ու հակառակորդի սպառազինությունը»,- նշեց նախարարը:
«Մենք այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում եւ սպառազինություն գնելիս ուսումնասիրում ենք շուկան: Եթե նման իսրայելական սպառազինություն լինի, կուսումնասիրենք առաջարկները»,- խոստացավ նախարարը՝ հաղորդելով, որ վերջին շրջանում շարունակվում են զենքի մատակարարումների ուղղությամբ լուրջ աշխատանքները:





























