Պաշտպանության նախարարությունում բարեփոխումներն ուղղված են գերատեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կառուցվածքային փոփոխություններով նպատակ ունեն վերացնել արհեստականորեն ստեղծված բաժինները: «Մեր կարգախոսն է՝ «Ավելի շատ աշխատակիցներ, ավելի քիչ ղեկավարներ»,- վստահեցրեց նախարարը:

Ծրագրվում է «ավելորդ» կառույցները կրճատել՝ կադրերի ոչ զգալի կրճատման հաշվին: «Մենք չենք ձգտում ազատվել մարդկանցից»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ «կրճատվածներին» բանակում աշխատանք կառաջարկեն: Նմանատիպ բարեփոխումներ են լինելու նաեւ Գլխավոր շտաբում, սակայն կոնկրետ անձանց մասին նախարարը գերադասեց չխոսել: