News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին, դահլիճից հեռացնելիս, խոշտանգել են: Ոստիկանների եւ ամբաստանյալների միջեւ ընդհարումից հետո լրագրողներին ասաց Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Պաշտպանը պատմեց, որ ընդհարումը սկսվել է այն բանից հետո, երբ Արեգ Կյուրեղյանն իրեն թուղթ է փոխանցել, որն էլ ներկա ոստիկաններից մեկը խլել է:

«Իմ պաշտպանյալին տանելուց գցել են գետնին, հարվածել: Այս պահին էլ այնտեղից, որտեղ տարան ամբաստանյալներին, գոռգոռոցներ են գալիս, ենթադրում եմ, որ նրանց ծեծում են»,- ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ ահազանգել ամբաստանյալներին խոշտանգելու մասին:

Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցկացվող արտագնա նիստն այսօր՝ հունիսի 28-ին, դեռ չմեկնարկած բախում է տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել են գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել են հարազատներից մի մասին:

Ժամը 11:00-ին նշանակված դատական նիստը դեռ չի սկսվել: Նշենք, որ գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ ապակեպատ դահլիճ են սարքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ