News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կուսակցության ծրագրերը ամեն շաբաթ քննարկում ենք եւ ոչ բոլոր հարցերն եմ համարում նպատակահարմար այս փուլում հայտնել հանրությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով 2018-ի ապրիլից հետո հնարավոր զարգացումներին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը:

«Ինչ վերաբերում է 2018 թվականի ապրիլի վերաբերյալ կանխատեսումներին, ես կարծում եմ՝ յուրաքանչյուր նման կանխատեսում պետք է լինի իսկապես վաղաժամ, որովհետեւ երբ կլինի 2018 թվականի ապրիլը, այդ ժամանակ կարող է փոխվել իրավիճակ՝ քաղաքական, արտաքին մարտահրավերներ, որն էլ հուշելու  է մեզ՝ ինչ ճանապարհով պետք է առաջ գնալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի մտահոգությանը, թե արդյոք Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում 2018-ից հետո, Դավիթ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ հարցն ավելի շատ շահարկվեց, քան իրականում արժեր:  Եթե պատմական ակնարկ կազմեք մեր խորհրդարանի եւ կառավարության ձեւավորման առումով, կտեսնեք, որ, այո, եղել են դեպքեր, երբ կառավարությունները, որ ձեւավորվել են, ունեցել են շատ կարճ կյանք: Ֆորմալ առումով պետք է այդ կառավարությունները վայր դնեին իրենց լիազորությունները, բայց դա չի խանգարել, որ նրանք գրեն հնգամյա ծրագիր: Դա ճիշտ է, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն իր ծրագիրը ներկայացնում է որոշակի տեսլականով, ոչ թե՝ մեկ տարում ինչ է անելու»:

Նշենք, որ 2018-ի ապրիլին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, որից հետո Հայաստանն անցնում է 100 տոկոսանոց խորհրդարանական կառավարման: Այդ պայմաններում երկրի իրական ղեկավարը համարվում է վարչապետը եւ շատ քաղաքական ուժեր եւ գործիչներ մտավախություն ունեն, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ