News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հաղորդման եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դատապարտյալ Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զբաղվում են ակնհայտ ապօրինի գործողություններով, մասնավորապես` կաշառքի դիմաց բջջային հեռախոսներ հիմնարկ ներկրելով: Դատապարտյալը հայտնել է, որ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի ծառայող Հ. Կ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում վերջինս 2016 թվականի դեկտեմբերին եւ 2017 թվականի հունվարին իրեն փոխանցել է բջջային հեռախոսներ, որոնց դիմաց ԱՄՆ-ում բնակվող իր հայրը հիշյալ աշխատակցի մատնանշած անձի հաշվեհամարին փոխանցել է շուրջ 550 ԱՄՆ դոլար գումար: Ինքն էլ, իր հերթին, նշված հեռախոսները վաճառել է նույն հիմնարկի այլ դատապարտյալների:

Բացի այդ, ըստ Ա. Մ.-ի հաղորդման, նույն հիմնարկի պաշտոնատար անձինք խցի խուզարկությամբ մի քանի անգամ հայտնաբերել են իրեն պատկանող բջջային հեռախոսներ,  որից հետո կեղծ տեղեկանքներ են կազմել, թե, իբր, դրանք հանձնել են իր ծանոթներին, մինչդեռ իրականում դրանք հետ են վերադարձրել իրեն:

Այսպիսով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ 312-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ