News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան սկսում է «պահածոյացված օդի» վաճառքը՝ շրջակա միջավայրի աղտոտվածության հետ կապված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռյոնհափ» գործակալությունը։

Լեռնային օդով տարաների արտադրությամբ կզբաղվի Հադոն շրջանը՝ երկրի հարավ-արեւելքում (Քյոնսան Նամդո գավառ)՝ կանադական ընկերություններից մեկի հետ համատեղ։

Այս շաբաթ Ըյսին գյուղում 99 ք/մ տարածքով գործարան կբացվի, որտեղ կարտադրվեն բալոններ՝ կիպարիսի թարմ բույրով։ Օդը հավաքում են Չիրիսանի լեռներում՝ 700-800 մետր բարձրությամբ։

Նման «օդային պահածոները» Հարավային Կորեայում շուրջ 13 դոլար կարժենան։ Օրական գործարանը ծրագրում է արտադրել 1000-2000 տարա։ Օդը նախատեսվում է արտահանել Չինաստան, Հնդկաստան եւ Մերձավոր Արեւելք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ