News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արգելել է «Անելիք բանկի» անունով բացված դոմենի օգտագործումը: Այսօր՝ հունիսի 28-ին, ՏՄՊՊՀ-ն իր նիստում հրապարակել է իր վարույթում գտնվող անբարեխիղճ մրցակցության դրսևորման ևս մեկ գործ:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ՏՄՊՊՀ-ն ստացել է դիմում-բողոք «Անելիք Բանկի» կողմից՝ ընդդեմ «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի: Խնդիրն այն է, որ «Անելիք բանկը» մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է նույն անվանումով ապրանքային նշանը և հանդիսանում է դրա իրավատերը, իսկ 1999 թվականին գրանցել է նաև www.anelik.am դոմենը, որը հանդիսանում է բանկի կայքը: Սակայն, հետագայում պարզվել է, որ մեկ այլ ընկերություն՝ «Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, գրանցել է www.anelikbank.am անվանումով դոմենը:

Քննելով վերոնշյալ գործի հանգամանքները, ՀՀ մրցակցային մարմինը փաստում է, որ «www.anelikbank.am» դոմենի օգտագործումը շփոթության աստիճանի նման է համանուն բանկի ապրանքային նշանին: Ըստ ՏՄՊՊՀ-ի, «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի նման վարքագիծը կարող է մոլերցնել կամ շփոթեցնել սպառողներին, քանի որ վերջիններս կարող են մտածել, որ «www.anelikbank.am» դոմենը դա համանուն բանկի կայքն է:

Տվյալ պարագայում, փաստորեն, Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ օգտագործելով ուրիշին պատկանող գրանցված ապրանքային նշանը: Ընկերության հանդեպ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում և հանձնարարվել է դադարեցնել կայքի գործունեությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը...
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Ամենաշատ