News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանի քաղաքացիները օմբուդսմենին ամենաշատը բողոքում են ոստիկանների դեմ: Այս մասին հունիսի 28-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց երկրի ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ավելի քան 600 բողոքների զգալի մեծամասնությունը վերաբերել է հենց ոստիկանների պահվածքին: «Սա իսկապես այդպես է, եւ կարծում եմ, պատճառն այն է, որ մարդու իրավունքների ակնհայտ խախտման վտանգն ավելի մեծ է հենց ձերբակալելու կամ տեղամաս բերման ենթարկելու փուլում»,- նշեց մարդու իրավունքների պաշտպանը:

Օմբուդսմենի աշխատակազմը բազմիցս նշել է, որ Ոստիկանության աշխատակիցները, ցավոք, ոչ միշտ են պատշաճ պահվածք դրսեւորում, որոնք կոչված են մարդու իրավունքները պահպանելուն: «Մենք նաեւ գնահատել ենք 2016 թվականի հուլիսին Երեւանում ոստիկանական գնդի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները»,- նշեց Թաթոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ