News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս ունի, որ խորհրդարանական ուժերը կաջակցեն «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին:

Մայիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարը նշեց, որ ծրագրերի հասարակական լսումներն ավարտվում են, հանդիպումներ են եղել հասարակական կազմակերպությունների, ուսանողների, մտավորականության ներկայացուցիչների, խորհրդարանական խմբակցությունների հետ: Նախարարի խոսքով` պատգամավորների արձագանքները հիմնականում դրական են: «Սա կարեւոր է, որովհետեւ կցանկանայինք, որ վերկուսակցական կոնսենսուս ստեղծվեր»,- նշեց նախարարը` հավելելով, որ զուգահեռ սոցհարցումներ են անցկացվում: «Հետաքրքիր առաջարկներ են եղել, որոնք կընդգրկվեն վերջնական տարբերակի մեջ»,- հայտնեց Սարգսյանը: Նրա խոսքով` ծրագրերը կներկայացվեն կառավարության քննարկմանը, իսկ սեպտեմբերին ԱԺ լիագումար նիստին` օրենսդրական փոփոխություններ կատարելու համար:

Խոսելով «Դիտակետ» ծրագրի իրականացման մասին` նախարարը նշեց, որ յուրաքանչյուր ընտանիքի սոցիոլոգ կայցելի, հարցումն անանուն կլինի: Հարցաթերթիկի մեջ ներառված է մոտ 50 հարց: «Կփորձենք օբյեկտիվորեն գնահատել բոլոր զորամասերի իրավիճակը: Հարցերը վերաբերում են բոլոր ոլորտներին` սոցիալ-կենցաղային պայմաններից մինչեւ ծառայողների իրավունքների իրականացում»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` հարցման արդյունքները հանրությանը կներկայացվեն հնարավորինս ընդարձակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ