News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ուզում եմ վստահ լինեք, որ կոռուպցիայի գոյությունը ոչ միայն իրավական հետեւանքներ է ունենալու, եւ դրա վկայությունը դուք տեսաք վերջին դեպքով, երբ իմ որոշմամբ ձերբակալվեց դատախազ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Դրա մասին գիտի յուրաքանչյուր դատախազ, բնականաբար դժվար է բացառել, որ 337 դատախազներից ոչ ոք երբեւէ ներգրավված չի եղել կոռուպցիան գործընթացի մեջ, բայց եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, թույլ տվեք մի քիչ էլ օրենքը խախտած ասեմ՝ այդ իրավիճակում վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ խիստ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կա՞ն արդյոք համապատասխան ստուգման մեխանիզմներ՝ հաշվի առնելով այն հանագամանքը, որ քաղաքացիները ոչ միշտ են համարձակվում հաղորդում տալ կոռուպցիայի մասին, Արթուր Դավթյանն ասաց. «Ստորադաս դատախազների կայացրած համապատասխան ակտերը ստուգվում են վերադաս դատախազների կողմից, այսինքն, եթե նույնիսկ չլինեն համապատասխան հաղորդումներ, մենք համապատասխան որոշումների օրինականությունը ստուգելիս հայտնաբերում ենք խախտումներ, դրանց համաչափությամբ հետեւանքներ են առաջանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ