News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաստատել է մասնագիտական ապագայի վերաբերյալ ծրագրերը։ Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Վիգեն Սարգսյանին կրկին հարցրել են՝ արդյո՞ք չի ցանկանում 2018 թվականից հետո ղեկավարել երկրի կառավարությունը։ Ի պատասխան՝ Սարգսյանը վերահաստատեց, որ կնախընտրեր մնալ պաշտպանության նախարարի պաշտոնում։

«Ես նախկինում էլ եմ ասել եւ կրկնում եմ՝ ցանկանում եմ ի վիճակի լինել պաշտպանության նախարարությունում սկսված աշխատանքները հասցնել փուլի, որն ինձ թույլ կտա պնդել, որ մենք այդ ոլորտում իսկապես որեւէ բան ենք փոխել։ Ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացու, դա մեծ պատիվ կլինի եւ մեծագույն երջանկություն՝ որպես հայի»,- նշեց Վիգեն Սարգսյանը։

Սարգսյանի հավաստմամբ՝ իր քաղաքական թիմն ուժեղ է ավելի, քան երբեւէ։ «Բոլոր որոշումները կայացվում են հետեւողականորեն եւ կանոնակարգի համաձայն։ Ընտրությունների արդյունքում մենք հանդես եկանք լավ թիմով եւ ձեւավորեցինք գործադիր իշխանությունը։ Մեր թիմի յուրաքնաչյուր անդամի հաջողությունը կարեւոր է մեր պետության առաջադիմության համար։ Ես երջանիկ եմ, որ կառավարությունը ղեկավարում է փորձառու քաղաքական գործիչ, իմ վաղեմի ընկեր Կարեն Կարապետյանը, որին ես ոչ մի կերպ չեմ կարող առանձնացնել թիմից։ Չկա նրա հաջողություն, իմ հաջողություն, մենք ընդհանուր գործ ենք անում եւ վստահ եմ, որ լավ արդյունքի կհասնենք»,-եզրափակեց պաշտպանության նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ