News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին,Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում ունեցած իր ելույթում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի համար փախստականների խնդիրը նույնպես շատ կարեւոր է եւ արդիական՝ Սիրիայից ներգաղթող փախստականների առումով: Այսօր կարելի է ասել, որ Հայաստանն ընդունել է ավելի քան 22000 փախստականների: Սակայն մենք պետք է այսօր ոչ միայն քննարկենք, այլեւ գտնենք համարժեք լուծումներ, այդ թվում՝ Եվրապայում եւ այլ երկրներում համանման իրավիճակների լուծման նպատակով:

Այդ գործընթացին գնահատականներ տալու համար նույնիսկ մենք չունենք համապատասխան գործիքներ, որովհետեւ տարբեր երկրներում, կախված փախստականների թվաքանակից, նրանց՝ տեղում հարմարվելու պայմաններից, սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլ կենսաապահովման խնդիրների լուծման ծախսերի միջեւ կան հսկայական տարբերություններ: Ուստի մենք պետք է ունենանք գնահատման համարժեք մեխանիզմներ:

Հայաստանին հաջողվել է լուծել Սիրիայից ներգաղթած փախստականների կրթական, աշխատանքին հարմարվելու, ավելին՝ աշխատանքի տեղավորման շատ հարցեր՝ առանց արտաքին ֆինանսավորման աղբյուրների: Սակայն բոլոր տարածաշրջաններում էլ, այդ թվում եւ Հայաստանում անհնար կլինի լուծել վերը նշված բոլոր հարցերը առանց կայուն տարածաշրջանի առկայության:

Ուստի ես գտնում եմ, որ այդ թվում ԼՂՀ եւ ադրբեջանական սահմանին տիրող վերջին իրադարձությունները այլընտրանք չունեն, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումը:

Այդ նպատակով առավել քան արդիական է մնում կոնֆլիկտի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող տեխնիական միջոցների անհապաղ տեղաբաշխումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ