News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 96 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ բողոքարկելով տարածքային ընտրական հանձնաժողովների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության հայտնաբերած խախտումների վերաբերյալ։

Այս առնչությամբ, «Քաղաքացի դիտորդի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վարչական դատարան ներկայացված հայցերում ընդգրկվել են դիտորդների հայտնաբերած տարատեսակ խախտումներ՝ վերաբերող թե՛ սուբյեկտիվ ընտրական իրավունքին(դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում, ճնշում եւ բռնություն, օրենքով սահմանված փաստաթղթերի չտրամադրում դիտորդին, լուսա/տեսանկարահանման խոչընդոտում), թե՛ ընդհանուր (օբյեկտիվ) ընտրական իրավունքին(քվեարկության սենյակի սխալ կահավորում, քարոզչական նյութերի առկայություն, տեսախցիկի խափանում, վիճակահանության/գործառույթների հերթափոխի կարգի խախտում, տեխնիկական սարքավորման խափանում, կրկնաքվեարկություն կամ կրկնաքվեարկության փորձ, տեխնիկական սարքավորման էլեկտրոնային ցուցակների եւ  ընտրողների ստորագրվող ցուցակի անհամապատասխանություն/ ցուցակներից անձի տվյալների բացակայություն, չկնքված կտրոններ, չկնքված քվեատուփ, կողմնակի անձանց ներկայություն տեղամասում,անձի՝ ընտրական իրավունքից զրկվելու դեպքեր, քվեարկության ընթացում թեկնածուի ներկայություն տեղամասում, քվեաթերթիկների եւ քվեարկության պարագաների ներսբերում, դուրսհանում, կուտակումներ, օգնության կարգի խախտում, ուղղորդում կամ ուղեկցում, քվեարկության գաղտնիության խախտում/բաց քվեարկություն, այլ անձի փոխարեն ստորագրություն, կնիքի կորուստ, ինքնասոսնձվող դրոշմանիշը մեկից ավելի քվեաթերթիկների վրա փակցնելու դեպքեր, ընտրությունների արդյունքների գրանցում մատիտով, շրջիկ արկղով քվեարկության կարգի խախտումներ,արդյունքների կեղծում, ամփոփման կարգի խախտում, քվեաթերթիկների անվավերության որոշման կարգի խախտում, կտրոնների թվի անհամապատասխանություն ստորագրությունների թվին, հյուրասիրություն տեղամասում, հասցեի հետ կապված խնդիրներ, հոսանքազրկում ամփոփման նիստի ընթացքում)։ Վարչական դատարան ներկայացված հայցերով հայցվոր կազմակերպությունները («Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ, «Թրանսփարենսի ինթերնեշն հակակոռուպցիոն կենտրոն» հկ  եւ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հկ) եւ վերջիններիս դիտորդները պահանջել են դատարանից ոչ իրավաչափ ճանաչել տեղամասային ընտրական հանձնաժողովների եւ վերջիններիս նախագահների գործողությունները, ինչպես նաեւ  տարածքային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովների որոշումները։ Նշված գործերով առաջին դատական նիստը վարչական դատարանում նշանակված է հուլիսի 6-ին՝ ժամը 17։00-ին (դատավոր՝ Ա․ Հարությունյան)։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին նախաձեռնության 2972 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 տեղամասերում՝ բացահայտելով քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման եւ ընդհանուր բնույթի 2131 խախտում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ