News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանները համոզված են, որ իրենց խուզարկելն այլ ենթատեքստ ունի: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունիսի 28-ին, Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ այս կերպ փորձում են գործում հանրային պաշտպաններ ներգրավել:

«Հաստատված սխեմա կա, որ պետք է առաջինն ամբաստանյալներին դահլիճից հեռացնեն, երկրորդը՝ պաշտպաններն են հեռանում դահլիճից, հետո հանրային պաշտպաններ կգան եւ դատավորների հետ դատական նիստ կանեն: Դատական դեպարտամենտն այս շոուն է ստեղծել՝ լավ իմանալով, որ փաստաբանին խուզարկելը օրենքով արգելվում է, անհասկանալի գործառույթներ են դրել՝ իբր թե զննում են, ժամանակ առ ժամանակ տարբեր փաստաբանների ներս են թողնում, հետո թույլ չեն տալիս եւ տպավորություն է ստաղծվում, որ փաստաբանների մի մասին թույլ են տալիս, մի մասին՝ ոչ»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանի խոսքով, բացի փաստաբանների խուզարկությունը, դատավորը եւս որոշումներ է կայացնում դատական նիստերի դահլիճից դուրս հարցերի վերաբերյալ. «Դատավորը փորձում է  դատական իշխանությունը հարմարեցնել, դատական իշխանությունն օգտագործել, որպեսզի նիստերի դահլիճից դուրս ինչ-որ բաներ անի, մեզ վրա ճնշում է  օգտագործվում՝ դիմել են փաստաբանների պալատ, հետո էլի կդիմեն, սա խայտառակություն է»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 28-ին, բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին:

Բացի դրանից, կարգադրիչները, ինչպես եւ նախորդ անգամներին, փորձել էին խուզարկել պաշտպաններին: Շատերը դա թույլ չէին տվել եւ հրաժարվել մտնել դահլիճ:

Տպել
Ամենաշատ