News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կազմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-¬ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ով նաեւ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խոսնակն է:

Համապատասխան որոշումը կայացվել է չորեքշաբթի ԵԺԿ պատգամավորների նիստի ժամանակ:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով, ԵԺԿ քաղաքական խմբում նիստը թեժ է ընթացել. Ագրամունտին խմբից հեռացնելու որոշումն ընդունվել է 30 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:  Նա նշել է, որ ողջ ադրբեջանական լոբբին պայքարում էր Ագրամունտի համար, պաշտպանում էր նրան եւ ավելին, այն մարդիկ, ովքեր դեմ էին, չեն մասնակցել քվեարկությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 27-ին վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ էին ընդունել, որը թույլ է տալիս ԵԽԽՎ ղեկավարներին, այդ թվում նախագահ Ագրամունտին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ այդ բանաձեւից հետո Ագրամունտին անվստահություն հայտնելու համար պետք է ստորագրահավաք սկսվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ