News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դատական կարգադրիչները իրացնում են իրենց լիազորությունը՝ զննության ենթարկելով դատարան մուտք գործող բոլոր անաձնց՝ այդ թվում փաստաբաններին։ Այս մասին այսօր՝ հունիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է  դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն՝ անդրադառնալով դատարանում «Սասնա ծռերի» փաստաբաններին խուզարկելուն։

«Դատական կարգադրիչները իրացնում են զննության ենթարկելու իրենց լիազորությունը դատարան մուտք գործող բոլոր անձանց  նկատմամբ՝ այդ թվում փաստաբանների։ Այդ պրակտիկան գուցե պարբերաբար չի եղել, բայց աստիճանաբար հասնելու ենք այն վիճակին, որ դատարան մուտք գործող բոլոր անձինք ենթարկվելու են զննության։ Դա արվում է բացառապես դատարանում գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու  նպատակով։ Այլ նպատակ այդ զննությունը չի ենթադրում»,–ասել է Կարեն Փոլադյանը։

 Նա նշել է, որ իրենց չի հետաքրքրում, թե փաստաբանների պայուսակներում ինչ կա, պարզապես անվտանգությունից ելնելով են ստուգում։

 Փոլադյանը չի հերքել, որ իրենք ոչ բոլոր  փաստաբաններին են զննում։

 «Գուցե, բայց ձեզ հավատացնում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որ լինեն բավարար տեխնիկական միջոցներ, որպեսզի զննենք դատարան մուտք գործող բոլոր անձանց, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում»,–ասել է դատական դեպարտամենտի ղեկավարը։

Նրա խոսքով՝ զննում իրականացնելու լիազորությունը հայեցողական է, եւ դատական կարգադրիչը կոնկրետ իրավիճակում կարող է  որոշում կայացնել՝ ելնելով իրավիճակի թելադրանքից։

Ինչ վերաբերում է  դատարան մուտք գործող դատավորներին զննելուն, ասել է՝  այնպիսի տեխնիկական հագեցվածություն են ստեղծելու, որ անկախ սուբյեկտի ով լինելուց՝ բոլորը, այդ թվում դատավորները մեխանիկորեն անցնելու են զննող սարքի միջով։

Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ «Սասնա ծռերի» փաստաբաններին  խուզարկելը քաղաքական նկատառումներով է արվում, ասաց. «Հավաստիացնում եմ բոլորիդ, որ դատարանում քաղաքական գործընթացներ չեն կարող իրականացվել, ով ինչ ենթատեքստ է տեսնում, չեմ կարող իրենց փոխարեն մեկնաբանել»։

Տպել
Ամենաշատ