News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Դրական գնահատելով հայ-չեխական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացն ընդլայնելու եւ խորացնելու հարցում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը եւ սատարում է Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:

«Ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Արցախի ժողովուրդը կառուցում է ժողովրդավարական երկիր: Թե Հայաստանը, թե Արցախը եվրոպական արժեհամակարգի եւ քաղաքակրթության լիարժեք կրողներն են»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

Այս համատեքստում կողմերն անթույլատրելի են համարել ռազմական հռետորաբանությունը եւ խնդրի ռազմական լուծումը:

Լուկաշ Կաուցկին դրական է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը եւ ընդգծել, որ որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան պատրաստ է աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը: Չեխիայի արտաքին գործերի փոխնախարարը բարձր է գնահատել 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ