News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է քուվեյթաբնակ հալեպահայ գործարար, գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումճյանը:

Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը կարեւորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում եւ Հայրենիքում, մասնավորապես, անդրադառնալով  հայտնի գործարարի բարեգործական ծրագրերին եւ հրապարակախոսական ակտիվ գործունեությանը:

Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:

Կիրակոս Գույումճյանը նախարարին նվիրեց իր «100 տարի ցեղասպանութենէն վերականգնում», «Կայաններ եւ դիրքորոշումներ» գրքերը եւ հրապարակախոսական մի շարք հոդվածներ, որ տպագրվել են հայերեն եւ արաբերեն:

Նա շնորհակալություն հայտնեց զրույցի համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ. «Սփյուռքի նախարարությունն ինձ համար մոտ ու հարազատ կառույց է, եւ Ձեր աշխատանքը ինձ համար շատ կարեւոր է: Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար». հավելեց նա:

Տպել
Ամենաշատ