News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում այսօր՝ հունիսի 28-ին, տեղի ունեցավ «Կրոնը եւ բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում՝ կազմակերպված ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

Քննարկմանը բացման խոսքերով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը եւ Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին:

Նաթան Սրբազանն իր ողջույնի խոսքում ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գնահատանքն ու բարեմաղթանքները եւ երախտագիտություն հայտնեց հայ-իրանական հանդիպում-քննարկման կազմակերպիչներին:

Սրբազան Հայրը կարեւորեց նման քննարկումները, որոնք նպատակ են հետապնդում նպաստել տարածաշրջանում բնապահպանության մշակույթի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների արծարծմանը: Նաթան արքեպիսկոպոսը մտահոգությամբ նշեց, որ մարդկանց կողմից բնության չարաշահումն ու շահագործումը եւ դրանից բխող հետեւանքները սահմաններ չեն ճանաչում, ինչն անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում, այդ թվում նաեւ` Հայաստանում: Սրբազան Հայրը մասնավորաբար ընդգծեց ու հաստատեց այն իրողությունը, որ բոլոր կրոնները պարտավորեցնում են իրենց հետեւորդներին պահպանել բնությունը՝ իբրեւ Աստծո արարչագործություն:

Իր հերթին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին հանդիպումը նկատեց հայ-իրանական միջկրոնական երկխոսության կարեւոր քայլ եւ հույս հայտնեց, որ ընդհանուր մտահոգիչ հարցերի շուրջ նման քննարկումները տեղի կունենան պարբերաբար եւ կձեւավորեն երկխոսության բարի մի ավանդույթ:

Ապա օրվա թեմայի շուրջ բանախոսեցին Երեւանի պետական համալսարանի Էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի վարիչ կ.գ. թեկնածու Նելլի Հովհաննիսյանը («Մարդու եւ բնության փոխազդեցությունը եւ փոխընկալումը ժամանակի մեջ») եւ Թեհրանի Գիտության եւ մշակույթի համալսարանի ռեկտոր, մշակույթի գերագույն խորհրդի «Մշակույթ, արվեստ եւ ճարտարապետություն» հանձնաժողովի քարտուղար դոկտոր Մոհամմադհոսեյն Իմանի Խոշխուն («Կրոնական զբոսաշրջություն, մարդ եւ բնություն»):

Հանդիպման երկրորդ նիստին զեկույցներով հանդես եկան Իրանի կրոնագետների գերագույն խորհրդի քարտուղար եւ Շիագիտության համաշխարհային կոնգրեսի նախագահ դոկտոր Այաթ Փեյմանը («Զբոսաշրջություն, բարոյականություն, խաղաղություն եւ բարեկամություն») եւ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը («Արարչագործության հետ ներդաշնակ»):

Զեկուցողները նաեւ պատասխանեցին ներկաների հարցերին, ներկայացրեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կատարվեց քննարկված նյութերի ընդհանուր ամփոփում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ