News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանը հետաքրքրված է կրթության ոլորտում Հայաստանի փորձով: Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությանը ՂՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի եւ առողջապահության հանձնաժողովի նախագահ Չ. Բեկիշեւայի գլխավորությամբ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ղրղզստանի ԿԳՆ պատվիրակությունը Հայաստանում է`  ուսումնասիրելու Հայաստանում դասագրքերի` սովորողներին տրամադրման եւ  բաշխման կարգը, մասնավորապես, «Դասագրքերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործունեությունը:

Նախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ փորձի փոխանակման հարցեր: Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, մասնավորապես, անդրադարձ է եղել դպրոցների ֆինանսավորման կարգի, միասնական քննությունների անցկացման, ուսումնական հաստատությունների բեռնվածության, տնօրենների ընտրության եւ այլ հարցերի:

Պատվիրակության անդամներին առավելապես հետաքրքրել է ՀՀ դպրոցական դասագրքերի հրատարակության հետ կապված հարցեր: Ըստ Մանուկ Մկրտչյանի` այս ոլորտում իրականացվող երկարատեւ եւ հետեւողական քաղաքականության արդյունքում այսօր Հայաստանում ձեւավորվել է հրատարակչությունների լիարժեք ցանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ