News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել ավազակային հարձակում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին, մուտք էր գործել Նոր Նորքում գործող «Ծիրան» սուպերմարկետ եւ զենքի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել դրամարկղում առկա գումարը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել էր վնասազերծել նրան, հանել դիմակը, ինչից հետո նա դիմել էր փախուստի:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1996թ.։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով՝ երիտասարդի լուսանկարը ներկայացվել է ճանաչման վկաներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ 1996թ. ծնված տղային ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Ամենաշատ