News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե 2016 թվականին գործերի վիճակը համեմատենք 2015-ի հետ, ապա բեռնափոխադրումների ծավալները կտրուկ մեծացել են: Այս մասին հունիսի 28-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը:

Փորձագետի խոսքով` 2016 թվականից սկսած, երբ ռուբլին փոքր-ինչ ամրապնդվեց, հայկական ապրանքների գները ռուսական շուկայի համար ավելի մատչելի դարձան: Երբ Հայաստանն անդամագրվեց Եվրասիական տնտեսական միությանը, թվում էր, թե շուկան պետք է կտրուկ ակտիվանա, բայց քանի որ 2015-ը համընկավ Ռուսաստանում սկսված տնտեսական ճգնաժամի հետ` պայմանավորված նրա դեմ պատժամիջոցների սահմանմամբ, Ուկրաինայի հետ հակամարտությամբ, ԵՏՄ մտած երկրների ապրանքաշրջանառությունը ոչ միայն չմեծացավ, այլեւ կտրուկ նվազեց:

«Նախ նշեմ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ԵՏՄ երկրներ բեռնափոխադրումների ծավալները մեծացել են այն բանի շնորհիվ, որ մաքսային հարցը, որը խոչընդոտում էր ինչպես ներկրման ծավալների աճին, այնպես էլ արտադրանքի արտահանմանը, հատկապես տրանսպորտային ընկերություններին, ամբողջովին լուծվել է»,- պարզաբանեց Առաքելյանը: Փորձագետն ընդգծեց, որ հայ բեռնափոխադրողները կարող են ԵՏՄ երկրներում հանգիստ տեղաշարժվել, եւ միայն Հայաստան վերադառնալիս, Վրաստանի սահմանին մոտենալով, ինքնուրույն մաքսային հայտարարագիր են լրացնում` վրացական տարածքով անցնելու իրավունք ստանալու համար: Ըստ որում, ՀԿ նախագահի խոսքով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո հնարավորություն է առաջացել Ռուսաստանի եւ ԵՏՄ մյուս անդամ երկրների տարածք տեղափոխել երրորդ երկրներում արտադրված ապրանքներ եւ մթերքներ:

«Պատկերացրեք, որ 2015 թվականին Թուրքիայից Ռուսաստան է արտահանվել մոտ 300 հազար տոննա լոլիկ: Անցյալ տարի Հայաստանն արտահանել է 35 տոննա լոլիկ: Սակայն բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում նման քանակի լոլիկ չի արտադրվում»,- եզրափակեց Մակար Առաքելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ