News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավտոարշավորդուհի Մարա Բաղդասարյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին դժգոհել է դատական կատարածուներից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է  նրա փաստաբան Դավիթ Քեմուլարիան։

«Մենք բողոք ենք ներկայացրել դատավորի ու կատարածուների գործողությունների մասին։ Մեզ սպառնում են, ասում են, որ Մարային ամեն դեպքում կկալանավորեն»,- ասել է փաստաբանը։

Նա պարզաբանել է, որ ուղիղ նախագահի ընդունարանից Մարան գնացել է հարկադիր աշխատանքների, որոնց դատապարտվել էր տուգանքները չվճարելու համար։ Փաստաբանն առայժմ չի դիմել այլ իրավապահ մարմինների ՝սպառնալիքների հարցով, քանի որ «ապավինում է նախագահի» աջակցությանը։ Նրա խոսքով Բաղդասարյանի դիմումին նախագահի աշխատակազմը պետք է պատասխանի մեկ շաբաթից։

Երկուշաբթի պրիստավները նորից ձերբակալել են Բաղդասարյանին արդեն հարկադիր աշխատանքից խուսափելու համար ու կազմել են վարչական արձանագրություն, որով նրան մինչեւ 15 օր կալանավորում է սպառնում։ Դատավորը վերադարձրել է այն՝ թերությունները վերացնելու համար, բայց հետո այն նորից կարող է փոխանցվել դատարան։ Նյութը կազմվել է «Հարկադիր աշխատանքներից խուսափելու մասին» հոդվածի 4-րդ մասով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Ամենաշատ