News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեն թողարկել է Երեւանի ենթակառույցների երկրաբանական-տեղեկատվական քարտեզը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 28-ին ասաց Կոմիտեի փոխնախագահ Նարեկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ տվյալների բազայում ներառված են ջրատարը, կոյուղին, էլեկտրացանցերը, գազատարները, հեռախոսների եւ համացանցի հաղորդալարերը։ Տվյալ պահին համակարգը հասանելի է Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեում, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանում եւ խոշոր հեռահաղորդակցական օպերատորներին («Արմենթել», «Ռոստելեկոմ», «Ucom», «ՎիվաՍելլ-MTS»), ինչպես նաեւ «Վեոլիա ջուր» ջրամատակարարման օպերատորին, «Գազպրոմ Հայաստան»-ին եւ «Հայաստանի էլեկտրացանցերին»։

Այցելելով այդ հաստատություններից յուրաքանչյուրը՝ ցանկացած շինարար (հասարակ քաղաքացի կամ ձեռնարկություն) կարող է միանգամից տեսնել՝ արդյո՞ք իր ընտրած տարածքում կան անհրաժեշտ ենթակառույցները, իսկ եթե ոչ, որտեղի՞ց կարելի է դրանք անցկացնել։

«Նախկինում դրա համար մի քանի տեղեկանք էր անհրաժեշտ, այժմ ամեն ինչ տեսանելի է մեկ վայրում եւ վայրկենաբար։ Բավական է միայն փնտրել քարտեզում»,-նշեց Գրիգորյանը։ 

Այժմ կադաստրն աշխատում է երկրաբանական-տեղեկատվական պորտալ բացելու ուղղությամբ։ Մոտ ապագայում նախատեսվում է նման համակարգ գործարկել Հայաստանի երկրորդ՝ Գյումրի քաղաքի համար, իսկ մինչեւ տարեվերջ երրորդ քաղաքի՝ Վանաձորի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ