News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ մեղադրվող` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին պաշտպանը խնդրեց արդարացնել:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր` հունիսի 28-ին ամբաստանյալի պաշտպանը` Զորայր Հարությունյանը, հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ Անի Զախարյանը պետք է արդարացվի:

«Դատարանին խնդրում եմ կայացնել արդարացման դատավճիռ»,- ասաց պաշտպանը:

Անի Զախարյանն իր խոսքում հայտարարեց, որ ինքը նման կոչեր չի արել, եւ եթե օբյեկտիվ նախաքննություն կատարվեր, գործը դատարան չէր հասնի:

«Նախաքննությունն ընթացել է քննիչի աշխատասենյակում, որը դիսկոտեկ էր հիշեցնում: Այնտեղ բարձր երաժշտություն էր հնչում եւ աշխատողները սուրճ էին խմում եւ զրուցում»,- ասաց Անի Զախարյանը:

Ամբաստանյալը նշեց, որ քննիչն իրեն ասել է, որ մեղադրանք չառաջադրել չի կարող. «Քննիչն ինձ ասաց, որ եթե ինքը մեղադրանք չառաջադրի, իրեն մեղադրանք կառաջադրեն»:

Անդրադառնալով դատաքննությանը` Զախարյանը նշեց, որ դատարանում վկայություն տված 5 ոստիկանների խոսքերն իրականությանը չեն համապատասխանում:

«Ես բացարձակապես անմեղ եմ, հարգելի դատարան, միջադեպի մասին ես համացանցից եմ տեղեկացել: Նախաքննության ընթացքում ես խորը սթրես ապրելով կորցրել եմ իմ երեխային: Այժմ էլ դատաքննության ընթացքում ես կրկին հղի եմ ու մտավախություն ունենալով, որ կարող եմ կորցնել երեխայիս, ամեն շաբաթ դիմել եմ բուժզննման»,- ասաց նա եւ արտասվեց:

Նշենք, որ մեղադրողը պահանջել է մեղավոր ճանաչել Անի Զախարյանին եւ դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի հունիսի 29-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:

Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ