Բեռլինի ոստիկանության ավելի քան 200 աշխատակիցներ, որոնց Համբուրգ են գործուղել «Մեծ քսանյակի» գալիք գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունն ապահավելու, ժամանակից շուտ տուն են ուղարկվել՝ նրանց կողմից կազմակերպված հավաքույթի պտճառով, հայտնում է Inquirer.net-ը։
Տոնակատարության ժամանակ որոշ իրավապահների տեսել են պարսպի մոտ իրենց բնական կարիքները հոգալիս, մյուսներն էլ բացահայտ սեքսով էին զբաղվում։ Նշում են, որ իրավապահ մարմինների մի աշխատակցուհու էլ տեսել են «սեղանի վրա պարելիս՝ միայն ներքնազգեստով՝ ձեռքին ատրճանակ»։
Բեռլինից առնվազն մեկ սպա մասնակցել է մեկ այլ քաղաքից իր գործընկերոջ հետ ծեծկռտուքի։
Մայրաքաղաքային ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է տեղի ունեցածի փաստը՝ նշելով, որ նման վարքագիծն անթույլատրելի է իրավապահների համար։ «Նրանք ձանձրանում էին»,- բացատրել է նա,- «Այնտեղ հեռուստացույց չկար»։
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը կկայանա Համբուրգում հուլիսի 7-8-ը։ Ակնկալվում է, որ այդ օրերին կանցնեն բողոքի ցույցեր գլոբալիզացիայի դեմ, որոնց կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ։